«Ռուսաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները Ղարաբաղի հարցում». Պեսկով
Միջազգային
24 Հունվարի, 13:58
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությամբ արձանագրված իր պարտավորությունները և մանրազնին կերպով աշխատում է Բաքվի և Երևանի հետ։
Պեսկովը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյո՞ք Կրեմլը համերաշխ է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված կոչին՝ Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման ու առևտրային երթևեկության վերականգնման համար։
Հետևեք մեզ Telegram-ում