Հրդեհ՝ Ստամբուլի հայկական եկեղեցում. կան զոհեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Միջազգային
24 Հունվարի, 10:31
Հրդեհ է բռնկվել Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում։ Նախնական տեղեկություններով, երկու մարդ է զոհվել. այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։
Չորս մարդ տարհանվել է, ևս երկուսը՝ հոսպիտալացվել։