Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.47

RUB5.32

Երևան -1 ℃

Рус Eng

Ադրբեջանը բացասաբար է արձագանքել Հայաստան ուղարկվող ԵՄ նոր առաքելությանը

Միջազգային

24 Հունվարի, 10:37

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Եվրախորհրդի կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության հաստատումը հայ-ադրբեջանական սահմանին։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. 

«Մենք նախկինի պես ամուր դիրքորոշում ունենք նման գործունեության (ներառյալ սահմանազատման գործընթացի) նկատմամբ և կարծում ենք, որ այն պետք է իրականացվի բացառապես երկկողմ հիմունքներով և ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը խափանելու նպատակով:

ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի լեգիտիմ շահերը, իսկ բուն առաքելության գործունեությունը չպետք է վնասի փոխադարձ վստահությանը։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵՄ առաքելության մեկնարկի քննարկման ընթացքում առավելագույն ուշադրություն կհատկացվի անցյալի փորձից դասեր քաղելուն։ 

Փաստորեն, Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության գոյությունը համընկել է բոլոր երեք ուղղություններով հարաբերությունների կարգավորման գործընթացը խափանելու՝ Հայաստանի փորձերի ակտիվացման հետ, այդ թվում՝ ուղեկցվելով Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման հասցեին անհիմն մեղադրանքներով։ Այսպիսով, նախնական ակնկալիքները, որ ԵՄ առաքելությունն իր ներդրումը կունենա կարգավորման օրակարգի առաջմղման գործում, չարդարացան»։

 

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ