ԵՄ-ն 500 մլն եվրոյի օգնության փաթեթ կտրամադրի Ուկրաինային
Միջազգային
24 Հունվարի, 9:44
Այսօր ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները հավաքվել են Բրյուսելում՝ որոշելու Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հերթական տրանշի ճակատագիրը։
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է արգելափակել համաձայնագիրը։ Սակայն մինչ հանդիպման մեկնարկը Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ համաձայնությունը, ի վերջո, ձեռք կբերվի։