Միջազգային

ԵԱՏՄ-ն ունի աշխարհի հզոր բևեռներից մեկը դառնալու բոլոր հնարավորությունները. ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին հղած ուղերձում հայտարարել է, թե ԵԱՏՄ-ն ունի բազմաբևեռ աշխարհի հզոր ինքնուրույն բևեռներից մեկը դառնալու բոլոր հնարավորությունները։ 

«Մեր սերտ ինտեգրացիան արժանի պատասխան դարձավ համավարակի և մի շարք երկրների կողմից ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման հետևանքով սրված այնպիսի գլոբալ խնդիրներին, ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունները, ռեսուրսների, այդ թվում դրանցից կարևորագույնների՝ պարենամթերքի, ջրի, էներգակիրների դեֆիցիտը։ Ակնհայտ է, որ միությունը բոլոր հնարավորություններն ունի՝ ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բևեռներից մեկը դառնալու ու ձգողականության կենտրոն լինելու մեր արժեքները կիսող և ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ձգտող բոլոր անկախ պետությունների համար»,-ասված է Պուտինի ուղերձում։

Պուտինը նաև ընդգծել է արտաքին գործընկերների և միջազգային միավորումների հետ միության փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցման կարևորությունը․ «Ակնհայտ է երրորդ երկրների հետ ազատ առևտրի մասին գործող համաձայնագրերի իրականացման դրական ազդեցությունը»։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում մտադիր են ամեն կերպ աջակցել Եգիպտոսի, Իրանի և Հնդկաստանի հետ համանման համաձայնագրերի շուրջ տարվող աշխատանքների ավարտին, ինչպես նաև ակտիվացնել նոր բանակցային ուղիները Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ:

 

Հետևեք մեզ Telegram-ում։