Միջազգային

Լավրովն այցելել է Հարավաֆրիկյան Հանրապետություն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, հայտնում է «Տասսը»։

Նախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարել ՀԱՀ-ի Վաթերլոֆ ռազմաօդային բազայում։ Սպասվում է նրա հանդիպումը ՀԱՀ ԱԳ նախարար Նալեդի Պանդորի հետ։

Այս երկրից է սկսվում Սերգեյ Լավրովի աֆրիկյան շրջագայությունը։

Հետևեք մեզ Telegram-ում։