Միջազգային

Շվեդիայում ակցիայի մասնակիցները Ղուրան են այրել. Թուրքիան վրդովված է

Շվեդիայում ակցիայի մասնակիցները Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրան են այրել, որը Թուրքիայի ԱԳՆ-ն  որակել է «իսլամաֆոբ սադրիչ գործողություն՝ ուղղված մուսուլմանների դեմ»։

«Չնայած մեր երկրի բոլոր նախազգուշացումներին, մենք ամենախիստ ձևով դատապարտում ենք մեր սուրբ գրքի՝ Սուրբ Ղուրանի հանդեպ արված նողկալի արարքը, որը կատարվել է այսօր Շվեդիայում», - ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիան բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ ի նշան համերաշխության։

Թուրքիայի իշխանությունները չեղարկել են Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա, որը նախատեսված էր հունվարի 27-ին, հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը։

Նրա խոսքով՝ այցի չեղարկումը կապված է Ստոկհոլմում բողոքի ակցիայի հետ՝ ի պաշտպանություն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության։

Հետևեք մեզ Telegram-ում։