Միջազգային

Կաշառքի գործով ձերբակալվել է Ուկրաինայի տարածքային կառավարման փոխնախարարը

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն ձերբակալել է ենթակառուցվածքների և տարածքային կառավարման փոխնախարար Վասիլի Լոզինսկուն՝ բյուջետային միջոցների յուրացման գործով։ Հետաքննությունն անցկացվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ «պաշտոնեական դիրքի չարաշահում» և «պաշտոնատար անձին կաշառք տալը»։

Փոխնախարարը կասկածվում է գեներատորներ գնելու համար 400 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ։ Գերատեսչությունում հաստատել են այս տեղեկությունը եւ նշել, որ Լոզինսկին կազատվի աշխատանքից։