Ես ուկրաինամետ եմ, բայց անխիղճ էսկալացիան շատ ռիսկային է Ուկրաինայի և աշխարհի համար. Մասկ
Միջազգային
21 Հունվարի 2023, 10:53Ամերիկացի գործարար Իլոն Մասկը քննադատել է Ղրիմի թերակղզու վրա հարձակման դեպքում Ուկրաինային աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։
«Ես ուկրաինամետ եմ, բայց անխիղճ էսկալացիան շատ ռիսկային է Ուկրաինայի և աշխարհի համար»,- գրել է Մասկը Twitter-ի իր էջում՝ պատասխանելով The New York Times-ի հոդվածին։
Ըստ նյութի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսում է գիտակցել, որ Ուկրաինային կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ ուժեր՝ Ղրիմի տարածքին հարվածելու համար, ինչը կամրապնդի Կիևի իշխանությունների դիրքերը հետագա բանակցություններում։
Սպիտակ տունը, ինչպես նշում է թերթը, մինչև վերջերս հրաժարվում էր Կիևին զենք տրամադրել թերակղզու վրա հարձակվելու համար, սակայն «այժմ այդ մոտեցումը սկսում է մեղմանալ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն