Միջազգային

Լավրովը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ-ում հումանիտար իրավիճակը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը հունվարի 20-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Զրույցի ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի հումանիտար ասպեկտներին։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Եմենում և Մյանմայում գտնվող կոմիտեի հետ հումանիտար իրավիճակի և փոխգործակցության վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում։