Միջազգային

Վրաստանում նախկին զինվորականը սպանել է 5 մարդու և ինքնասպան եղել

Անցած գիշեր արևելյան Վրաստանի Սագարեջո քաղաքում տղամարդը բնակարանի պատշգամբից գնդակոծել է փողոցում գտնվող մարդկանց. հինգ հոգի զոհվել է։

Սպանվել են շենքի չորս բնակիչ և օգնության շտապած ոստիկանը։ Եվս հինգ մարդ վիրավորվել է, մեկի վիճակը ծանր է։ Կրակողն ինքնասպան է եղել, երբ դեպքի վայր են ժամանել հատուկ ջոկատայինները, մինչ այդ բնակարանից դուրս է եկել նրա որդին։

Այս պահին հայտնի է, որ հանցագործը 49-ամյա Նոդար Ատուաշվիլին է, նա Վրաստանի ԶՈՒ-ում ծառայել է 15 տարի՝ մինչև 2021 թվականը, եղել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելության կազմում։ Վերջին հինգ տարին որդու հետ է ապրել։

Հետևեք մեզ Telegram-ում։