Միջազգային

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է

Ղազախստանցի հայտնի մեդիամենեջեր Ալեքսանդր Ակսյուտիցը հայտնել է նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հոսպիտալացման և հնարավոր վիրահատության մասին։ Այդ մասին հայտնում է «Kaztag» գործակալությունը։

«Իմ աղբյուրները հայտնել են, որ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է Աստանայի հիվանդանոցներից մեկում։ Նա սրտի համալիր հետազոտություն է անցնում։ Բժշկական անձնակազմն ասում է, որ, հնարավոր է, վիրահատական ​​միջամտություն լինի»,- ուրբաթ օրը սոցցանցի իր էջում գրել է Ակսյուտիցը։

Ավելի ուշ Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը հաստատել է, որ Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ Նազարբաևն այժմ 82 տարեկան է։

 

Հետևեք մեզ Telegram-ում։