Միջազգային

Զելենսկին Գերմանիայից տանկային մատակարարումներ է պահանջում

Ռամշտեյնում ՆԱՏՕ անդամ երկրների ռազմական համաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել մատակարարել «Leopard» գերմանական ​​տանկեր և այդ կապակցությամբ քննադատել Գերմանիայի կառավարությանը։ Զելենսկին ասել է, որ ընդունելի չի համարում, որ Բեռլինի ցանկությունը՝ կենտրոնանալ այլ երկրների մատակարարման, այլ ոչ թե սեփական հնարավորությունների վրա։

«Հիմա սակարկելու ժամանակը չէ, այլ գոյատևելու ժամանակը: Մենք պետք է գոյատևենք»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ «Արևմուտքը ցանկանում է ևս վեց ամիս քննարկումներ անցկացնել, մինչդեռ Ուկրաինայում ամեն օր մարդիկ են մահանում։ «Եթե Leopard տանկեր ունեք, տվեք մեզ»,- հորդորել է Զելենսկին։

 

Հետևեք մեզ Telegram-ում։