Միջազգային

«Հայաստանը խուսափում է խաղաղության բանակցություններից». Բայրամով

«Հայկական կողմը խուսափում է խաղաղության բանակցություններից։ Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայի հանդիպմանը դրանից մեկ օր առաջ. դա նույնպես հանգեցրել է բանակցային գործընթացի փակուղուն։ Նրանք պետք է հասկանան, որ Հայաստանի համար խաղաղության գործընթացի առաջընթացը պակաս կարևոր չէ, քան Ադրբեջանի համար»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը նախաձեռնել է խաղաղության օրակարգի իրագործումը։ «Մենք նախաձեռնում ենք շարունակել բանակցությունները»,- հավելել է Բայրամովը։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։