Միջազգային

Ավելի քան 1 միլիոն ֆրանսիացի բողոքում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ

Ֆրանսիայի ՆԳՆ- հաղորդմամբ՝ ավելի քան 1 միլիոն մարդ հինգշաբթի օրը դուրս է եկել ֆրանսիական քաղաքների փողոցներ՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ։ Ցույցերին ընդհանուր առմամբ մասնակցել է 1,12 մլն մարդ։ Միաժամանակ, ըստ հաշվարկների, Փարիզում ակցիաներին մասնակցել է 80 հազար մարդ։

Արհմիությունները, իրենց հերթին, ցուցարարների թիվը մոտ երկու անգամ ավելի են գնահատում։ ֆրանսիական «Աշխատանքի ընդհանուր համադաշնություն» արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեսը հայտնել է, որ հինգշաբթի Ֆրանսիայում ավելի քան 2 միլիոն մարդ է փողոց դուրս եկել։

Բողոքի ակցիաները կազմակերպած արհմիությունները նույնպես հայտարարել են, որ հաջորդ զանգվածային ցույցերը նախատեսված են հունվարի 31-ին։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։