Միջազգային

Եվրախորհրդարանի խոսնակը կոռուպցիոն սկանդալից հետո 125 նվեր է հայտարարագրել

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Կատարի հատուկ ծառայությունների կաշառքի գործով կոռուպցիոն սկանդալի արդյունքում հապճեպ հայտարարագրել է 142 արժեքավոր նվեր՝ բաց թողնելով ցուցակի 125 ապրանքների վկայագրման վերջնաժամկետը։ Այս մասին հինգշաբթի հայտնում է «Politico» թերթը։

Կանոնակարգի համաձայն՝ ԵԽ պատգամավորները պետք է հայտարարագրեն նվերները մինչև ստանալուն հաջորդող ամսվա վերջ։

Հրատարակության տվյալներով՝ ստացված նվերների ցանկում կա մարոկկացի քաղաքական գործչի նվիրած աշտարակի ոսկե մոդելը, արաբական սպիտակ զգեստ՝ ասեղնագործված ոսկյա թելերով, շարֆ, թանկարժեք շամպայն, շոկոլադ, անլար ականջակալներ, ինչպես նաև ծաղկաման, սպիտակ բլուզ, գիրք և այլն։

Հետևեք մեզ Telegram-ում։