Միջազգային

Գերմանիան տանկեր կուղարկի Ուկրաինա, բայց պայմանով

Գերմանիան Ուկրաինա կուղարկի գերմանական տանկեր, երբ Միացյալ Նահանգները անի նույնը: Այդ մասին «Reuters» գործակալությանը հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը, քանի որ ՆԱՏՕ-ի գործընկերները չեն կողմնորոշվել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում լավագույնս զինելու հարցում:

Ուկրաինան խնդրել է ժամանակակից արևմտյան սպառազինության, հատկապես՝ ծանր մարտական տանկեր։ 

Ինչպես ասել է Պենտագոնի գլխավոր խորհրդական Քոլին Քոլը, Պենտագոնը դեռ պատրաստ չէ բավարարել M1 Abrams տանկերի վերաբերյալ Կիևի խնդրանքը:

«Ես պարզապես չեմ կարծում, որ մենք դեռ պատրաստ ենք»,-ասել է Քոլը: «Աբրամս տանկը շատ բարդ սարքավորում է։ Այն թանկ է։ Դժվար է դրան տիրապետել»։

 

Հետևեք մեզ Telegram-ում։