Միջազգային

Հայտնի է՝ ԵՄ-ն որքան դիտորդ է ուղարկվելու հայ-ադրբեջանական սահման

Այսօր Եվրախորհրդարանը ընդունել է մի բանաձև, որը «խստորեն դատապարտում է սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան» և «ընդգծում ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ավելի ակտիվորեն ներգրավվելու տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում»:

«Politico» հանդեսը, հղում անելով իր աղբյուրներին, մանրամասներ է հայտնել Հայաստան ուղարկվող ԵՄ դիտորդական առաքելության, դրա թվաքանակի և այլ մանրամասների վերաբերյալ։ 

«Politico»-ն, մասնավորապես, գրել է. «Երևանի իշխանությունների հետ փոխըմբռնում կար, որ նոր ներկայության կարիք կա, բայց նախորդը շատ փոքր էր: Այժմ մինչև 100 դիտորդ կտեղակայվի տարածաշրջանում՝ որպես ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության առաքելության մաս»: Ըստ «Político»-ի աղբյուրների՝ «մի քանի քայլեր կան, որոնք դեռ պետք է հստակեցվեն մինչ դրանց տեղակայումը, և այժմ այն կուղարկվի Բրյուսելի քաղաքական և անվտանգության հանձնաժողով՝ երկու տարվա մանդատ ստանալու համար»: Այդուհանդերձ, հանդեսի աղբյուրը ընդգծել է, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները պետք է լուծվեն՝ հաշվի առնելով նրա ներկայությունը տարածաշրջանում։ «Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Հայաստանում ամենուր է։ Մենք մի քանի դեպք ենք ունեցել, երբ մեր դիտորդներին հետ են վերադարձրել ռուս սահմանապահները, թեև նրանց ուղեկցում էր ՀՀ ՊՆ անձնակազմը, ինչը մտահոգիչ է, քանի որ սա հայկական տարածք է»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։