Միջազգային

«Կարծում եմ՝ Լաչինի միջանցքի հարցը մոտ ժամանակում կլուծվի». Լավրով

«Լաչինի միջանցքը պետք է երկկողմանի բաց լինի մարդկանց, բեռների համար։ Առանձին որոշվել էր, որ ռազմական բեռներ այդ միջանցքով չպետք է անցնեն։ Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել այն մասին, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել և ականապատել Ադրբեջանի հետ սահմանակից շրջանները. մերոնք դրանք ուսումնասիրում են։ Այնտեղ բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ կան։

Ռուսական խաղաղապահները բոլոր հնարավորությունները ունեն՝ ստուգելու միջանցքով անցնող բեռները՝ արգելված ապրանքների տեղափոխումը կանխելու համար։ Տառացիորեն երեկ կամ նախորդ օրը հանդիպել են ՌԴ խաղաղապահները, ադրբեջանցիները և Ղարաբաղի ներկայացուցիչները։ Կարծում եմ՝ հարցը (միջանցքի բացումը) մոտակա ժամանակներում կլուծվի». այս մասին ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

Հետևեք մեզ Telegram-ում։