Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.25

EUR422.81

RUB5.38

Երևան -7 ℃

Рус Eng

«Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ»․ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Միջազգային

17 Հունվարի, 22:37

Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ ընդունել փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար, ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Լաչինի միջանցքը պետք է մնա ռուսական խաղաղապահների հսկողության ներքո և օգտագործվի միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված նպատակների համար։ 

Մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ ընդունելի փոխզիջումներ փնտրել՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար»,- ասել է նա։

Լուկաշևիչի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այս հարցում ցուցաբերել հնարավոր աջակցություն։ «Կայուն և երկարաժամկետ» լուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների խստիվ պահպանման հիման վրա»,- ընդգծել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը