Միջազգային

Լավրովը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը

Հունվարի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Ռուսական կողմն ընդգծել է հնարավորինս արագ Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերին համապատասխան։

Շոշափվել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համապարփակ աշխատանքի վերսկսման կարևորությունը։ 


Հետևեք մեզ Telegram-ում։