Միջազգային

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը երեքշաբթի առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Անկարա՝ հանդիպելու իր թուրք գործընկերոջ հետ։

Ամիր Աբդոլլահիյանը Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ հանդիպմանը կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր, նաև  Թեհրանի ու Անկարայի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը:

Իրանի արտգործնախարարի այցը Թուրքիա տեղի է ունեցել տարածաշրջանային բանակցությունների շարունակման շրջանակներում՝ անցյալ շաբաթ Լիբանան և Սիրիա կատարած այցից հետո։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերջին անգամ 2022 թվականի հունիսին այցելել է Թուրքիա։

Հետևեք մեզ Telegram-ում։