Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային 18 մլրդ դոլարի մակրոֆինանսական օգնություն է հատկացրել

ԵՄ-ն Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն է հատկացրել։ Ընդ որում, առաջին տրանշը Կիևը կստանա արդեն այս շաբաթ։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինան և ԵՄ-ն քիչ առաջ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 18 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Այս շաբաթ մենք ակնկալում ենք ստանալ 3 միլիարդ եվրոյի չափով տրանշ», - գրել է Շմիգալը Twitter-ում։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։