Միջազգային

Հունաստում գաղտնալսել են զինված ուժերի շտաբի պետին

Հունական հետախուզական կազմակերպությունը (EYP) գաղտնալսել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսի խոսակցությունները՝ նրա անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով։ Այս մասին ասվում է «Documento» պարբերականի հրապարակած զեկույցի տեքստում։

Ըստ զեկույցի՝ 1,2 միլիոն եվրո արժողությամբ տուն գնելու դեպքում Ֆլորոսը հայտարարագրում ցույց չի տվել վճարված գումարի կեսը։

Պարբերականն ընդգծում է, որ գաղտնալսումը չի իրականացվել ազգային անվտանգության նկատառումներով։ «Գաղտնալսվել են ոչ միայն Ֆլորոսի հեռախոսազանգերը։ EYP-ն սկսել է ավելի լայն հետևել, մասնավորապես՝ տեղեկություններ հավաքել նրա անձնական կյանքի մասին»,-գրում է Documento-ն։

Հետևեք մեզ Telegram-ում։