Միջազգային

Աշխարհի լավագույն անձնագրերի 10-յակը

Հենլիի անձնագրային ինդեքսը աշխարհի բոլոր անձնագրերի հեղինակավոր վարկանիշն է՝ ըստ այն ուղղությունների քանակի, որոնք նրանց տերերը կարող են մուտք գործել առանց նախնական վիզայի: Ինդեքսը հիմնված է օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) բացառիկ տվյալների վրա, որը համարվում է ճանապարհորդության ամենամեծ և ճշգրիտ տվյալների բազան։ 

Ըստ Հենլիի անձնագրային ինդեքսի՝ 2023 թվականին լավագույն անձնագրերն են՝

1. Ճապոնիա (193 անվիզա մուտք)

2. Սինգապուր, Հարավային Կորեա (192 անվիզա մուտք)

3. Գերմանիա, Իսպանիա (190 ուղղություն)

4. Ֆինլանդիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ (189 ուղղություն)

5. Ավստրիա, Դանիա, Նիդեռլանդներ, Շվեդիա (188 ուղղություն)

6. Ֆրանսիա, Իռլանդիա, Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն (187 ուղղություն)

7. Բելգիա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Միացյալ Նահանգներ, Չեխիա (186 ուղղություն)

8. Ավստրալիա, Կանադա, Հունաստան, Մալթա (185 ուղղություն)

9. Հունգարիա, Լեհաստան (184 ուղղություն)

10. Լիտվա, Սլովակիա( 183 ուղղություն)