Միջազգային

Գերմանիայում սկսվել է ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը

ԱՄՆ Զինված ուժերը հունվարի 15-ին սկսել են ուկրաինացի զինվորականների ընդլայնված մարտական պատրաստությունը Գերմանիայի տարածքում, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին: 

Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ Ուկրաինայից ժամանած շուրջ 500 զինծառայող առաջիկա 5-8 շաբաթվա ընթացքում կվերադառնա մարտադաշտ: 

«Մենք ցանկանում ենք, որ ուկրաինացիները հնարավորություն ունենան հաջողությամբ պաշտպանել իրենց երկիրը»,-ասել է Միլին լրագրողներին՝ հավելելով, որ Ուկրաինայի զինված ուժերը «փորձում են ազատագրել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները»: