Միջազգային

Իտալիայում ձերբակալվել է «Կոզա Նոստրայի» ղեկավարը

30 տարի փախուստի մեջ մնալուց հետո Իտալիայում ձերբակալվել է երկրի ամենափնտրվող հանցագործը՝ մաֆիայի ղեկավար Մատեո Մեսինա Դենարոն։

Նա ձերբակալվել է Սիցիլիայի Պալերմո քաղաքի մասնավոր կլինիկայում, որտեղ բուժում էր անցնում։ Ինչպես հայտնում է Իտալիայի պետական հեռուստատեսությունը, Մեսինա Դենարոն ձերբակալությունից անմիջապես հետո տեղափոխվել է գաղտնի վայր։

Երբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նա 30 տարեկան էր, այժմ՝ 60։ Մեսինա Դենարոն, ով իշխանություն ուներ Սիցիլիայի արևմուտքում գտնվող Տրապանի նավահանգստային քաղաքում, համարվում էր սիցիլական «Կոզա Նոստրայի» գլխավոր ղեկավարը, նույնիսկ՝ փախուստի մեջ: