Միջազգային

Պատերազմը Ռուսաստանի համար արժենում է օրական 1 մլրդ դոլար

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՍՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի նախկին խորհրդական Աբել Աղանբեգյանը գրել է որ «պատերազմը ՌԴ-ին արժենում է օրական 1 միլիարդ դոլար»։

Ակադեմիկոսը գրել է. «Պարզ չէ, թե երբ կավարտվի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Հնարավոր է՝ այն շարունակվի նաև 2023-ին: Ըստ գնահատման՝ Ռուսաստանին հասցված ընդհանուր վնասը, ներառյալ՝ մահացությունն ու վիրավորները, կազմում է օրական մոտ 1 միլիարդ դոլար: Արդյո՞ք այդ ճգնաժամը կշարունակվի 2024թ.-ին, հայտնի չէ։

Բայց պարզ է, որ առնվազն երկու տարի կպահանջվի տնտեսական ցուցանիշները վերականգնելու համար։ Իրական եկամուտների անկումը, 2012-2013թթ. համեմատ, երբ դրանք հասել են առավելագույնին, կարող է կազմել 15%, և դրանց ելակետային մակարդակին վերադառնալու համար կպահանջվի առնվազն 3 տարի»։