Միջազգային

Կարևոր է, որ մենք Ուկրաինային տրամադրենք այն զենքը, որն անհրաժեշտ է հաղթելու համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը ակնկալում է ծանր զինտեխնիկայի նոր մատակարարումներ Ուկրաինա:

«Ծանր զինտեխնիկայի հետ կապված վերջին խոստումները կարևոր են, և ես ակնկալում եմ, որ շուտով ավելին կլինի: Մենք պատերազմի վճռական փուլում ենք: Ուստի կարևոր է, որ մենք Ուկրաինային տրամադրենք այն զենքը, որն անհրաժեշտ է հաղթելու համար»,- ասել է դաշինքի ղեկավարը։