Միջազգային

Ռուսաստանի և Չինաստանի գործարարները չեն մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին

Ռուսաստանի և Չինաստանի գործարարները չեն մասնակցի այսօր Դավոսում մեկնարկող համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքներին․ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Ըստ հրապարակման, այս տարի միլիարդատեր հյուրերի ցուցակը տարբերվում է նախորդներից՝ դրանով իսկ արտացոլելով գլոբալ տեղաշարժերի արդյունքում ֆինանսական ուժի կենտրոնների տեղաշարժը։

Գործակալության տվյալներով ՝ Դավոս կժամանեն միլիարդ դոլար ունեցող 116 գործարար, ինչը 40 տոկոսով ավելի է, քան 10 տարի առաջ։