Միջազգային

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից կստանա 14 «Challenger 2» տանկ

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից կստանա 14 «Challenger 2» տանկ, պաշտոնապես հայտարարել է բրիտանական կառավարությունը։

Լոնդոնում խոստացել են, որ դա տեղի կունենա «առաջիկա շաբաթների ընթացքում»։

«Չելենջեր 2»-ը գործարկվել է 90-ականներին, և դա կլինի Ուկրաինայի տրամադրության տակ գտնվող ամենաժամանակակից տանկը։ Թագավորությունը Կիև կուղարկի նաև մոտ 30 «AS-90» ծանր ինքնագնաց հրետանային կայանքներ։

«Մոտ օրերս Միացյալ Թագավորությունը կսկսի Ուկրաինայի Զինված ուժերին վարժեցնել իրենց փոխանցած տանկերն ու հաուբիցները օգտագործելու համար»,- նշել են Լոնդոնում։