Միջազգային

Պեկինի բնակիչների 92%-ը մինչև փետրվար կվարակվի COVID-ով. հետազոտություն

Պեկինի բնակիչների 92%-ը մինչև փետրվար կվարակվի COVID-ով։

Գիտնականները նշում են, որ մինչև հունվարի վերջ 22 միլիոն մարդ կվարակվի կորոնավիրուսով։ Հետազոտողները եզրակացրել են, որ յուրաքանչյուր հիվանդ կարող է վարակել ևս 3,4 մարդու։

Այս մասին հաղորդվում է Nature Medicine-ում հրապարակված հետազոտության արդյունքներում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շուրջ 60,000 մարդ հիվանդանոցներում մահացել է այն բանից հետո, երբ երկիրը հրաժարվել է իր՝ «զրո հանդուրժողականություն» քաղաքականությունից։