Միջազգային

Գերմանիան աջակցում է ԵՄ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափին

Ադրբեջանի և Գերմանիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Իլհամ Ալիևը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են Լաչինում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է ԵՄ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափին, որն իրականացվում է Շառլ Միշելի անմիջական մասնակցությամբ։