Միջազգային

Չեխիայում նախագահական ընտրություններ են

Չեխիայում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կընթանան երկու օր։ Երկրի քաղաքացիները պետք է որոշեն, թե 8 թեկնածուներից ով կփոխարինի գործող նախագահ Միլոշ Զեմանին։

Հիմնական հավակնորդների թվում է նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը, որը վերջերս է արդարացվել խարդախության գործով և առաջարկում է Պրահայում անցկացնել Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթաժողով»:

Նրա մրցակիցներն են բանակի գեներալ և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ Պյոտր Պավելը և Բռնոյի Մենդելի համալսարանի նախկին ռեկտոր Դանուշե Ներուդովան։ Վերջին սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ նրանցից յուրաքանչյուրը ունի ընտրողների 26-27%-ի աջակցությունը։