Միջազգային

Շուրջ 15 եվրահանձնակատար կայցելի Կիև

Մոտ 15 եվրահանձնակատար Կիև կժամանեն փետրվարի 2-ին՝ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։

Այդ մասին AFP գործակալությանը հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը: 

Խոսքը նրանց մասին է, որոնց ոլորտները կապված են Կիևի հետ կապված համապատասխան ոլորտների հետ։ Պատվիրակության վերջնական ցուցակը դեռ պետք է հաստատվի։ Այցը տեղի կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման նախօրեին, որը նախատեսված է փետրվարի 3-ին: