Միջազգային

Նեդ Փրայսը ձեռնպահ է մնացել հայ-ռուսական հարաբերությունները մեկնաբանելուց

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի կողմից ՀՀ հանդեպ ճնշումների և միութենական պետությանը Հայաստանի միանալու հարցին։ 

Հարցի մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի գլխավորած զորավարժությունները։ Նախկինում լսում էինք նաև, որ հայ պաշտոնյաները խոսում էին այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը փորձում իրենց ներքաշել Բելառուս-Ռուսաստան միություն։ Սա ա՞յն է, ինչը, ձեր տպավորությամբ, Ռուսաստանը փորձում է անել Հարավային Կովկասում»։ 

Ի պատասխան՝ Փրայսը խորհուրդ է տվել դիմել ՀՀ կառավարությանը՝ վերջինիս դիրքորոշումն իմանալու համար։