Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ նախկին փոխնախարարին
Միջազգային
13 Հունվարի 2023, 11:10«Իրանի գաղտնի և ռազմավարական կենտրոններում բացահայտվել է բրիտանական հետախուզական ծառայության ամենակարևոր գործակալներից մեկը։ Նա ձերբակալվել է երկարատև և բազմաստիճան հակահետախուզական գործողությունից հետո։ Բրիտանական ծառայությունների այդ լրտեսն է եղել Ալի Ռեզա Աքբարին»․ հայտնում է ԻԻՀ տեղեկատվության նախարարությունը։
Հետախուզության տվյալներով՝ Աքբարին հասանելիություն է ունեցել պետության որոշ գաղտնի տվյալների և այդ տեղեկատվությունը փոխանցել բրիտանական հատուկ ծառայություններին։
Նշվում է, որ Իրանի ՊՆ նախկին փոխնախարարին հավաքագրել են, երբ նա վիզա էր ստանում Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն