Միջազգային

Չինաստանը 50%-ով ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը

Չինական ավտոարտադրողներն անցյալ տարի արտահանել են 3,32 մլն մեքենա (այդ թվում՝ ընթացամասի կմախք), ինչը 56,8%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Այս մասին ուրբաթ հայտնել Է Չինաստանի գլխավոր մաքսային վարչությունը։

Ավտոմեքենաների արտահանման արժեքը կազմել է 60 մլրդ դոլար, ինչը տարեկան կտրվածքով 74,7%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։