Միջազգային

«Թբիլիսին կշարունակի Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերը». Ղարիբաշվիլի

«Թբիլիսին կշարունակի Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերը». Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին կշարունակի խաղաղ ջանքերը երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ:

Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության 2022 թվականի հաշվետվությունը և խոսել ապագայի ծրագրերի մասին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից աջակցվող Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներն ապրում են սոցիալական ծանր պայմաններում։

«Մեր քաղաքականությունը խաղաղությանն է ուղղված։ Մենք ուզում ենք բուժել վերքերը։ Երկրի ամբողջականության վերականգնման դեպքում առաջին երեք տարում մենք կարող ենք մոտ 10 մլրդ դոլար ներդնել Աբխազիայում և Սամաչաբլոյում (Ցխինվալի շրջան)։ Աբխազիան կարող է դառնալ երկրորդ Մոնակոն, և դա չափազանցություն չէ, Իսկ Սուխումին՝ երկրորդ Մոնտե Կառլոն»,-վստահեցրել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական