Մոսկվայի գրադարաններում «սև ցուցակներ» են հայտնվել
Միջազգային
20 Դեկտեմբերի 2022, 9:31
Մոսկվայի գրադարանները ստացել են գրքերի նոր ցուցակ, որոնք նախատեսված են դուրս գրելու համար՝ «ԼԳԲՏ քարոզչությունն արգելող» նոր օրենքի ուժի մեջ մտնելու շրջանակներում:
Այդ մասին իր տելեգրամ ալիքում գրել է լրագրող և գրական մեկնաբան Սերգեյ Լեբեդենկոն։
Լեբեդենկոյի խոսքով՝ ցուցակն ուղարկվել է ուրբաթ՝ դեկտեմբերի 16-ին։ Այն ունի 53 գիրք, դուրսգրման անհրաժեշտության պատճառը նշված է որպես «այլ»:
Հեղինակների թվում են Մայքլ Քանինգհեմը, Օքսանա Վասյակինան, Ջոն Բոյնը, Հարուկի Մուրակամին, Սթիվեն Ֆրայը, Էդուարդ Լիմոնովը և այլք։
Հետևեք մեզ Telegram-ում