Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ արգելափակված Լաչինի միջանցքով անցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարասյունը։ Մինչև այդ էլ արգելափակված միջանցքով թույլատրվել էր ՌԴ խաղաղապահների համար նախատեսված երկու բեռնված մեքենաների անցումը։
Հիշեցնենք` արդեն 8-րդ օրն է, ինչ ադրբեջանցիների կողմից արգելափակված է Լաչինի միջանցքը։