Միջազգային

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցները փոխել են պահանջները

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցները փոխել են պահանջները

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «ակտիվիստները» փոխել են իրենց պահանջները։ 

Ըստ այդմ, «ակտիվիստները» պահանջում են.

  • Ղարաբաղյան տարածաշրջանի այն տարածքները, որտեղ հայեր են ապրում և տեղակայված է ռուսական խաղաղապահ միավորումը, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից
  • Խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում վերականգնել Ադրբեջանի բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, պետական սահմանապահ ծառայության, մաքսային պետական կոմիտեի վերահսկողությունը։
  • Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, սահմանել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և մաքսատան առանձին կետեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական