Մոսկվան և Մինսկը տարածաշրջանային անվտանգության ապահովման համաձայնագիր են ստորագրել
Միջազգային
3 Դեկտեմբերի 2022, 19:02
Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են երկրների միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին համաձայնագրի արձանագրությունը։ Այս մաիսն հայտնում է ՌՒԱ Նովոստին՝ վյակայոչելով Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության գծով օգնական Վալերի Ռեվենկոյին։
«Բելառուսի և ՌԴ պաշտպանության նախարարություններն ստորագրել են 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բելառուսի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին համաձայնագրի արձանագրությունը», - ասել է նա։
Նշվում է, որ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, բանակցություններում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր։