Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023

USD396.89

EUR416.50

RUB3.99

Երևան 10 ℃

Рус Eng

Մոսկվան փորձում է կազմակերպել Էրդողանի ու Ասադի հանդիպումը

Միջազգային

2 Դեկտեմբերի 2022, 12:35

Մոսկվան աշխատում է Ռուսաստանում Սիրիայի և Թուրքիայի նախագահներ Բաշար ալ-Ասադի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին ուրբաթ օրը «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի՝ սիրիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը։

Խոսելով Ռուսաստանում Ասադի և Էրդողանի հանդիպման հնարավորության մասին՝ Լավրենտևը նշել է, որ Մոսկվան աջակցում է նման բանակցություններին։ «Թուրքիան պետք է հաշվի առնի Ռուսաստանում հանդիպման հնարավորությունը, մենք կարծում ենք, որ նման հանդիպումը դրական և օգտակար կլինի, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Լավրենտիևը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը