Միջազգային

Կլաարը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային օրակարգը

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի, սահմանների զատման վերաբերյալ բրյուսելյան հանդիպման արդյունքների շուրջ։ 

«Ներկայումս փոփոխություններ ենք տեսնում Հայաստանի հռետորաբանության մեջ։ Հիմա ասում են, որ ուզում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և մենք աջակցում ենք դա։ Մենք ցանկանում ենք, որ այս երկու գործընթացները ընթանան միմյանց զուգահեռ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը», - նշել է Ալիևը։