Միջազգային

Հայիթիում խոլերայի հարյուրավոր զոհեր կան

Հաիթիում հոկտեմբերի սկզբին վարակի տարածումից հետո ավելի քան 200 մարդ է խոլերայից մահացել: Այս մասին հինգշաբթի հայտնել է «EFE» գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկների տվյալները։

Խոլերայի 202 զոհերից 140-ը մահացել են հիվանդանոցներում։ Անցած շաբաթվա համեմատ մահացության մակարդակն աճել է 15%-ով։ Ներկայումս վարակի կասկածանքով հսկողության տակ է գտնվում 11648 մարդ, վարակը հաստատվել է 949 հայիթցու մոտ։ Վարակվածների մոտ 90%-ը ապրում է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում։