Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել հակամարտության կարգավորման շուրջ
Միջազգային
24 Նոյեմբերի 2022, 12:30Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի բանակցողները Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել՝ լուծել ավտոմեքենաների համարների շուրջ վեճը։ Համաձայնության արդյունքում կսահմանափակվի կողմերի միջև էսկալացիան: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նոյեմբերին Կոսովոյի և Մետոհիայի սերբերը դուրս են եկել չճանաչված պետության իշխանության բոլոր ինստիտուտներից: Սերբերը նման միջոցների են դիմել այն բանից հետո, երբ Կոսովոյի իշխանությունները որոշել են այս տարվա նոյեմբերի 22-ից տուգանել բոլոր նրանց, ովքեր իրենց ավտոմեքենաների սերբական համարանիշները չեն փոխարինել Կոսովոյի համարանիշներով։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն