Միջազգային

Ղրղզստանը այս տարի 618 մլն դոլար է ծախսել պաշտպանական ոլորտի վրա

2022 թվականին 52,2 միլիարդ սոմ (ավելի քան 618 միլիոն դոլար) է հատկացվել Ղրղզստանի անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին Ղրղզստանի խորհրդարանի նիստում ասել է վարչապետ Ակըլբեկ Ժապարովը։ 

Նա հիշեցրեց, որ 2010 թվականին անվտանգության համար հատկացվել է 97 մլն դոլար, իսկ անցած տարի՝ 369 մլն դոլար։

Ժապարովն այնուհետ ուշադրություն է հրավիրել երկրի տնտեսությունում տիրող իրավիճակի վրա։ Ըստ նրա՝ Ղրղզստանում մինչև 2022 թվականի վերջը կանխատեսվում են մինչև 1 մլրդ 200 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրումներ։