Միջազգային

Beeline-ը կգնի Vimpelcom-ը հոլանդական Veon-ից

Beeline-ի ղեկավարությունը՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեքսանդր Տորբախովի գլխավորությամբ, պայմանագիր է կնքել VimpelCom-ը հոլանդական Veon հեռահաղորդակցության հոլդինգից գնելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Beeline-ի հաղորդագրության մեջ։

Պայմանագրի համաձայն՝ Veon-ը Beeline-ից կստանա 130 մլրդ ռուբլի։ Ակնկալվում է, որ գործարքը կփակվի 2023 թվականի հունիսի 1-ից ոչ ուշ, և կողմերը իրավունք կունենան երկարաձգել այդ ժամկետը, եթե անհրաժեշտ լիցենզիաներ և կարգավորող հաստատումներ չստանան: