Միջազգային

Ռուսաստանը ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի արևելքում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության այսօրվա զեկույցը նվիրված է Ուկրաինայում կռվող ռուսական օդադեսանտային ստորաբաժանումներին։

  • Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանը, հավանաբար, տեղափոխել է օդադեսանտային ուժերի հիմնական ստորաբաժանումները Դոնբասում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի ճակատներ։
  • Օդադեսանտային ուժերի որոշ ստորաբաժանումներ այժմ հավանաբար համալրված են, այդ թվում՝ մոբիլիզացվածներով։ Թեև դրանք համեմատաբար վատ են պատրաստված, սակայն Ռուսաստանը, հավանաբար, կշարունակի դեսանտայիններ ուղարկել հատկապես կարևոր հատվածներ:
  • Օդադեսանտային ուժերի հնարավոր օպերատիվ խնդիրները ներառում են Լուգանսկի շրջանի Կրեմեննայա-Սվատովո շրջանի պաշտպանությանն աջակցելը կամ Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի դեմ հարձակողական գործողությունների ուժեղացումը։